|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Ահաբեկչությունը Մանբիջում կարող է ազդել Սիրիայից զորքերը դուրս բերելու` ԱՄՆ-ի որոշման վրա: Այդ մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Հնարավոր է` նրանք ցանկանում են, որ այդ իրադարձությունն ազդի Թրամփի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման վրա: Դա կարող է ազդել: Սակայն, եթե այդպես լինի, դա կլինի «Իսլամական պետության» հաղթանակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Մանբիջում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում` ամերիկացի զինվորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: