|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի 9-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկը այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ մյուս տնակի տանիքից` փայտյա և թիթեղյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):
Իրականացվել են քանդման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 00:23-ին: