Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 6-ը Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է։ Ըստ Yerkir.am-ի՝ Այն Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոներից է, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։
Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների մոտ (Մատթեոսի ավետարան, 1-ին գլուխ).
«Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար»։
Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք[Ն 1]: Այդ ժամանակ Սիրիայում իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը[Ն 2][Ն 3]: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։
Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի (Մտ. 2:1-3)։ Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել (Մտ. 2:1-11)։
Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայեց սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը (Մտ. 2:16)։
Ըստ էության, ի սկզբանե՝ Քրիստոսի ծննդից 8 օր հետո տեղի ունեցավ նրա թլփատումը (Ղկ. 2:21), իսկ 40-րդ օրը՝ նրա ընծայումը Երուսաղեմի տաճարում (Ղկ. 2:22-38), իսկ հետո արդեն մոգերի երկրպագությունը, փախուստ Եգիպտոս և մանուկների կոտորածը: