|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկն ազդարարեցին Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:
Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:
Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով:
Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը: