|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարոտւղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ որոշումը պետք է ստորագրեն բոլոր 6 պետությունների ղեկավարները: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով` 6 պետությունների ղեկավարների կողմից»,- պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Զասը հայտարարել է, որ հույս ունի 2019-ի սկզբին անցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը: