Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ վիճել ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի հետ, այդ թվում` բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք (Հայաստանի հետ) մտերիմ ժողովուրդներ ենք եղել և այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, սակայն նրանք նույնպես մեզ համար մտերիմ ժողովուրդ են... Ինչո՞ւ պետք է մենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ վիճենք»,- ըստ Լուկաշենկոյի պաշտոնական կայքի` ասել է նախագահը Մինսկում ՀՀ դեսպան Արմեն Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև անդրադարձել է Լապշինի արտահանձնմանը: «Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել մեկ երկիր` Ադրբեջանը: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին: Թող գնար` ուր ցանկանում էր: Սակայն ձերբակալեցին: Ինտերպոլը տեղյակ էր: Մենք` որպես օրինապաշտ, տեղեկացրել էինք: Իսկ ո՞ւմ պետք է մենք նրան փոխանցեինք: Նրան, ով հետախուզում էր հայտարարել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հավելել է, որ ոչ ոք չի ցանկացել Լապշինին տանել: «Նա երեք երկրի քաղաքացի է, դրանցից ոչ մեկը չի ցանկացել նրան վերցնել»,- նշել է Լուկաշենկոն: