|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը: Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը:
«Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի: Իսկ եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ կմտցվեն, ինչը թույլ կտա արգելափակել Google-ը: