Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, սակայն` մտահոգիչ. գրում է ռուսական ТАСС գործակալության կայքը:
Նշվում է, որ փորձագետները կանխատեսել էին, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա ձայների 70 տոկոսը, սակայն մնացածում սխալվեցին: Ընտրությունների անակնկալը, ըստ կայքի, դարձավ այն, որ նախկինում իշխող ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան, մինչդեռ միայն այդ կուսակցությունը կարող էր իրական ընդդիմություն դառնալ:
Ըստ ТАСС-ի` նոր խորհրդարանի խնդիրը ոչ միայն ընդդիմության բացակայությունն է, այլև` ծրագրերի: «Փաշինյանը պարբերաբար ասում է, որ տանում է երկիրը դեպի դեմոկրատիա և բարգավաճում, սակայն չի ասում` ինչպես է դա անելու»,- գրում է կայքը:
Չկան նաև կանխատեսումներ: «Փորձագետները տարակարծիք են այն հարցում, թե ինչ կանի այժմ Նիկոլ Փաշինյանը»,- գրում է կայքը: