|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՄԱԿ-ի միջկառավարական համաժողովն այսօր հաստատել է Անվտանգության գլոբալ պակտը, որը ենթադրում է համակարգված և լեգալ միգրացիա. հայտնում է РИА Новости-ն: Համաժողովը կայացել է Մարակեշ քաղաքում` 150 պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ:
Վերոհիշյալ պակտը ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցրել են այս տարվա հուլիսին: Փաստաթուղթն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այն նպատակ ունի նվազագույնի հասցնել միգրացիոն գործընթացների բացասական գործոնները, պաշտպանել միգրանտներին և նպաստել նրանց ինտեգրմանը, բարձրացնել կանոնավոր միգրացիայի ուղիների հասանելիությունը: