|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պարզաբանումներ ներկայացրեց գաղտնալսման կապակցությամբ: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերով տարածվել է Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջև գաղտնալսված հեռախոսազանգը, որտեղ խոսակցություն է գնում ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին: Ըստ Փաշինյանի, այդ գաղտնալսված խոսակցությունները հրապարակվում են այն պատճառով, որ կոռումպացված համակարգի շուրջ օղակը սեղմվում է, և բոլոր դեպքերում, կոռումպացված բոլոր չինովնիկները հատ-հատ կանչվելու են պատասխանատվության: Փաշինյանի հավաստմամբ, առաջիկայում սպասվում են կալանավորումներ, դատավճիռներ:
«Սա հայտարարված պատերազմ է ՀՀ պետականության նկատմամբ, այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն: Սա հարված է հեղափոխությանը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ թե ԱԱԾ պետի, թե ՀՔԾ պետի խոսակցության բովանդակությունը տեղավորվում է նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակում: