Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արեւմտամետ եւ սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն եւ հայտնվել են ՔՊ ցուցակում։
Լուրջ վերապահում ունեն այնպիսի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը (Putin go f*uck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը)։
Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: