կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 21:04
Քաղաքական

Դավիթ Բաբայանը պարզաբանում է ակնկալում Նիկոլ Փաշինյանից

Դավիթ Բաբայանը պարզաբանում է ակնկալում Նիկոլ Փաշինյանից
Ալավերդիում՝ հանրահավաքի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Փաշինյանը հավելել է, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել:
 
«Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:
 
«Օրինակ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը: