կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 18:18
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը 25 տարեկան է

1993 թվականի այս օրը հիմնադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը: Այն այսօր նշում է իր 25-ամյակը:

Միությունը ՀՅ Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որը գործում է Հայաստանում և 17 երկրում, այդ թվում` Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում:

ՀՅԴ Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: Միության նպատակներն են՝

1. հայ երիտասարդության քաղաքականացում,

2. պայքար Հայ Դատի արդարացի լուծման ուղղությամբ,

3. ընկերվարության և ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանում,

4. մասնակցություն անարդարության դեմ պայքարին և հասարակական արդարություն հաստատել ձգտում,

5. զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին,

6. մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին,

7. պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ,

8. մասնակցություն արդարության ձգտող միջազգային շարժումներին և համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ,

9. մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում,

10. հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության եւ հանձնառության ստեղծում երիտասարդության շրջանում: