կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 12:28
Հասարակություն

Գաղափարական սկզբունքներից ելնելով` ՍԴՀԿ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Գաղափարական սկզբունքներից ելնելով` ՍԴՀԿ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, գաղափարական սկզբունքներից ելնելով, չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն եւ կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին:

Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր Աժ ընտրություները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը տապալվեց, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործող կառավարությունը:

Ներկայիս օրենսգրքով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրենց տարամաբանությամբ չեն տարբերվի նախկինում տեղի ունեցած ընտրություններից՝ հիմնված լինելով ռեսուրսների մրցավազքի, ապագաղափարական եւ անձնային պայքարի վրա:

ՍԴՀԿ վարչությունը որոշեց, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության գաղափարական համոզմունքներից ելնելով՝ չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարչություն

Հիշեցնենք, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ևս որոշել է բոյկոտել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: