կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 12:44
Հասարակություն

Անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ. Բորիս Մուրազի

Անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ. Բորիս Մուրազի
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին, ԶԼՄ-ների միջոցով հանցագործության մասին հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը` հայտնելով.
 
«Երեկ` 2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 22:05-ին անհայտ անձի/անձանց կողմից անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ, որի մասին ստացել եմ զգուշացնող նամակ սոցիալական ցանցի անվտանգության համակարգից:
 
Սոցիալական ցանցի իմ անձնական էջում առկա են բազմաթիվ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական կյանքիս վերաբերող, որի պաշտպանությունը ապահովված է ՀՀ Սահմանադրությամբ: Նկատի ունենալով վերոգրյալը և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսդրության պահանջներով՝ խնդրում և առաջարկում եմ իրավապահ մարմիններին և մասնավորապես Ոստիկանությանը և ԱԱԾ-ին սա դիտարկել որպես ԶԼՄ-ների կողմից հրապարակված և իմ կողմից վերահաստատվող հաղորդում հանցագործության մասին, և դրա ընթացքը լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացքով:
 
ՀՀ քաղաքացի Բորիս Թամոյան (Մուրազի)»: