Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ազատել են պաշտոնից` ՀՀ-ի նախաձեռնած գործընթացի համաձայն:
Коммерсантъ-ին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է այն տարբերակը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասյան: Սակայն նշվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները վերջնական որոշում կկայացնեն նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ պետք է կայանա ՀԱՊԿ խորհրդի նիստը` երկրների ղեկավարների մակարդակով:
Ըստ Коммерсантъ աղբյուրներից մեկի` սկզբնական փուլում քննարկվել է այն տարբերակը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կկատարի 1,5 տարի գլխավոր քարտուղարի լիազորությունները. Խաչատուրովին պաշտոնավարմանն այդքան էր մնացել: Սակայն ավելի ուշ որոշում է կայացվել, որ պետք է լիարժեք քարտուղար նշանակվի: Ըստ որոշման` պետք է առաջնորդվել ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն` Հայաստանին հետևում է Բելառուսը, և հենց այդ երկրի ներկայացուցիչը պետք է դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: