|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Համաներման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններն ու գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կառավարությունն առաջարկում է սահմանել երեք ժամ:
Նիստը վարող` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ հարցի քվեարկությունը տեղի է ունենալու այսօր` հարցի քննարկումից հետո: