կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-27 15:10
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը

Դե յուրե Հոկտեմբերի 27-ի գործը համարվում է ավարտված, նոր հանգամանք է անհրաժեշտ` գործը վերաբացելու համար. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նոր մանրամասների բացակայությանը: 

Նրան նաև հարց ուղղվեց խոշոր կաշառքի գործով պատգամավորի կալանավորելու վերաբերյալ ԱԺ-ում արած հայտարարության մասին, որը բուռն արձագանք էր ստացել հանրության շրջանում: Փաշինյանը նշեց, որ իր այդ հայտարարությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվել: 

Դիտարկմանը, թե միտում կա, որ քննչական մարմինները զեկուցում են վարչապետին այդ գործերի մասին, այն դեպքում, երբ նա հայտարարում է, որ այդ մարմիններն անկախ են գործում, վարչապետն արձագանքեց. «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և եթե օպերատիվ գործողություն է իրականացնում, այդ մասին տեղեկանում է նաև վարչապետը, որևէ քրեական գործ չի ընթանում առանց օպերատիվ սպասարկման»: 

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այսօրվա հայտարարություններին, թե Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ մի շարք առանցքային սխալներ է թույլ տվել,  Փաշինյանն ասաց. «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, ես ուզում եմ հիասթափեցնել նրան ու նրա գործընկերներին: Հայաստանի Հանրապետությունը վարում է վստահ և արժանապատիվ քաղաքականություն»: