կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 11:31
Աշխարհ

Փաշինյանը մասնակցել է Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամյակի առիթով կազմակերպված ճաշկերույթին. լուսանկարներ

Փաշինյանը մասնակցել է Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամյակի առիթով կազմակերպված ճաշկերույթին. լուսանկարներ

Երեկ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագ, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:

Ինչպես տեղեկանում ենք armenianorthodoxchurch-ից` Վեհափառ հայրապետի ձեռնադրության 50-ամյակի առիթով տեղի է ունեցել նաև ճաշկերույթ: Ճաշկերույթի ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որից հետո ելույթ է ունեցել նաև Փաշինյանը:

Իր շնորհավորանքի խոսքում Փաշինյանը նշել է, որ Արամ Ա-ն իր 50-ամյա հոգևոր ծառայության ընթացքում գործնականացրել է «զրույցը» Աստծո և ժողովրդի հետ, և բնական է, որ նման նվիրական անհատը պետք է վայելի համատարած վստահություն և հարգանք թե' ազգային, թե' միջազգային մակարդակներում:

Գերշ. Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կաթողիկոսության անունից Նորին սրբությանը նվիրեց Ս. Էջմիածնի ոսկեձույլ խաչի մանրակերտը, իսկ Վեհափառ հայրապետը Նիկոլ Փաշինյանին է նվիրել Բարձր Բերդի ձեռագիր ավետարանի կրկնօրինակը:

Նշենք, որ ճաշկերույթից առաջ Փաշինյանը Արամ Ա-ի հետ այցելել է Անթիլիասի մայրավանք և ծաղկեպսակ զետեղել Սրբոց Նահատակաց հուշարձանի առջև: