|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ սեքսն Աստծո պարգև է, ոչ թե տաբու: Այդ մասին նա ասել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպմանը. հայտնում է Дождь-ը:
«Սեքսուալությունը և սեքսը Աստծո պարգև են, ոչ թե տաբու: Այն երկու նպատակ ունի` սեր և կյանքի ստեղծում: Իսկական սերը կրթոտ է: Եվ կնոջ և տղամարդու միջև կրքոտ սերը տանում է դեպի հավերժական կյանք: Միշտ: Եվ սերը նվիրում են հոգու և մարմնի միջոցով»,- ասել է Հռոմի պապը:
Այդպես նա պատասխանել է 24-ամյա աղջկա հարցին, ով պատմել է Հռոմի պապին այն մասին, որ դժվար է սիրո թեմայի մասին խոսել ավագ սերնդի հետ:
Նշենք, որ պաշտոնապես կաթոլիկ եկեղեցին դատապարտում է արտամուսնական սեքսը և հանդես գալիս հակաբեղմնավորիչների օգտագործման դեմ: