|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ Սիրիայում ռուսական Իլ-20-ի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Շոյգուն ասել է, որ իսրայելցի ռազմաօդային ուժերի անպատասխանատու գործողությունների արդյունքում ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է 15 մարդու կյանք: Ըստ նրա` գործողության մասին իսրայելցի զինվորականները պետք է զգուշացնեին ավելի վաղ: Շոյգուն նաև ասել է, որ ՌԴ-ն իրեն հետագա պատասխան քայլերի դիմելու իրավունք է վերապահում:
Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր: