|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ի. Բաջոլիձե, Վրաստանի քաղաքացի) ավտոբուսը․ տուժածներ չկան։
Ըստ shamshyan.com-ի՝ ավտոբուսը Վրաստանից էր ժամանել Հայաստան, այն պատկանում է«Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը: