Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մեկ հարց` Քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելը: Դա ենթադրում է ընտրական բարեփոխումներ:
Երեկ պետաիրավական հանձնաժողովը վերապահումով կողմ քվեարկեց նախագծին, որ այսօր հարցը հնարավոր լինի քննարկել ԱԺ նիստում:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է ներկայացնում: «Արտակարգ նիստը չտապալելու համար հանձնաժողովում կողմ ենք քվեարկել նախագծին, մինչդեռ այն պետք է քննարկվի և շտկվի»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետորսյանը ևս մտահոգություն հայտնեց. «Չկա մեկը, ով դեմ չէ ընտրակեղծարարություններին և ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել: Կա նպատակ՝ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց չի կարելի այդ զերծ պահելն անել ավելի կարևոր շահեր ոտնահարելու հաշվին: Այս արտաիրավակարգավորումը ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին»,- նշեց նա:
Պետրոսյանն ընդգծեց, որ խիստ մտահոգիչ է հատկապես այն դրույթը, որ մարդ չիմացաբար կամ որոշակի ազդեցության տակ խոստումներ տա ու դրա համար մինչև 3 տարի ազատազրկվի: «Մարդուն 3 տարի ազատազրկել, ինչ է, թե նա խոստացել է մեկին կողմ քվեարկել: Սա հակասում է քրեական իրավունքի գիտությանը: Քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս մարդկանց իրենց մտքերի ու մտադրությունների համար ենթարկել պատասխանատվության: Խոստումը հավասարեցված է կաշառք տալուն. այստեղ խախտված է արարքի նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»,- նշեց նա: