Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում իր պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Ըստ նրա` իր պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում ուումնասիրվել են բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում` «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ը և այլն: Արձանագրած խախտումներին համապատասխան որոշվել է տուգանքի չափը, և ըստ ՊՎԾ պետի` ընկերություններն իրենց կամքով համաձայնել են վերադարձնել այդ գումարները պետբյուջե:
Սանասարյանը հայտնեց, որ այս պահին միակ հարուցված քրեական գործը «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի դեմ է, սակայն նրանք պատրաստակամություն են հայտնել վերադարձնել 100 մլն դրամը: Ըստ ՊՎԾ պետի` առաջիկա օրերին հարուցված գործերի քանակը կավելանա: