|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչներն այսօր փակել են Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք ոռոգման ջրի խնդիր ունեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Գեղակերտի համայնքապետ Սերյոժա Առաքլեյանը նշեց, որ բնակիչները բողոքում են ոռոգման ջրի սակավությունից: «Մեզ մոտ ելակ են աճացնում, Ելակի սածիլը հիմա են անում, որպեսզի գարնանն արդեն վաճառվի: Այդ սածիլման շրջանն էև հիմա ոռոգման ջուրը շատ պետք է լինի: Ժողովուդրը ջուր է պահանջում: Կա արտեզյան ջուր, խնդիրը միայն պոմպն է: Պետք է միայն մեկ կամ երկու պոմպ դնել, հարցին լուծում չեն կարողանում տալ»,- ասաց համայնքապետը:
Նա ասաց, որ բնակիչների հետ հանդիպել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, համաձայնության են եկել բացել ճանապարհը` մինչև կառավարության ներկայացուցչի հետ հանդիպելը:
«Սպասում ենք կառավարության ներկայացուցչին, խոստացել են լուծել խնդիրը, տեսնենք»,- ասաց համայնքապետը: