|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։
Նախարարի խոսքով` այստեղ համակարգային կարգավորման խնդիր կա, այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների հայտերն ընդունելու պրոցեսի հետ: Ծնողները կմտնեն կայք, որտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա տվյալ դպրոցի առաջին դասարանցիների համար, կլրացնեն հայտը, և որևէ տնօրեն չի կարող գերազանցել թվաքանակը: Այսպիսով «օլիգարխ-դպրոցները» չեն կարող գերազանցել առաջին դասարանցիների թվաքանակը, նպաստելով այլ դպրոցների թերբեռնվածությանն ու անմրցունակությանը: