Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միքայել Մանուկյանը՝ որպես հմուտ ղեկավար, իրեն դրսևորել է լավագույնս. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մեր խորին համոզմամբ՝ այսօր մայրաքաղաքը հենց հմուտ ղեկավարի կարիք ունի: Նա տիրապետում է քաղաքի իրավիճակին, քաղաքապետն առաջին հերթին հենց դա պետք է իմանա: Պետք է մայրաքաղաքը ճանաչի իր 10 մատի պես, թե որտեղ ինչ խնդիրներ կան և գտնի լավագույն կադրերը, որոնք այդ գործի ունակներն են»,- ասաց նա:
Ռուստամյանի կարծիքով` այսօր մեր գլխավոր հարցը դա է: «Ցանկացած իշխանության ամենակարևոր ցուցանիշը այն բանում է, թե նա ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում: Պետք է գտնի լավագույն կադրերին, որոնք այդ գործը ամենալավը կանեն՝ լինի դա աղբահանության, տրանսպորտի, թե մեկ այլ հարց, որ որևէ երևանցու մոտ կասկած չառաջանա, թե սա ամենալավ կադրն էր, որ գտնվեց և այդ տեղում նշանակվեց: Այդ հարցով ես վստահում եմ Միքայել Մանուկյանին»,- ասաց նա:
Ռուստամյանը նաև նշեց, որ այն կադրերը, որոնք աշխատել և իրենց ճիշտ են դրսևորել, ինչ է թե մենք նոր Հայաստանում ենք՝ չպետք է «դուրս գցվեն»: «Այդպիսի կադրերը պետք է իրենց տեղում մնան և աշխատեն: Թիմ աշխատեցնելու հմտություններ պետք է ունենա քաղաքապետը և այդ առումով Միքայել Մանուկյանը, վստահ եմ, որ հենց դա է անելու, նա թիմով է աշխատելու, ամեն հարց իր լուծողն է ունենալու, և այդ մարդը լինելու է լավագույնը»,- շեշտեց նա:
Հարցին էլ, թե ինչպես է գնահատում ՀՅԴ շանսերը` հաշվի առնելով վարչապետի ֆակտորը և նաև բազմաթիվ քաղաքական ուժերի մասնակցությանը հարցը, նա պատասխանեց, որ ընտրությունները լավ առիթ են քաղաքական ուժի համար ասել այն, ինչ մտածում է: «Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում, իսկապես, իրավիճակ է փոխվել, ինչն էլ մեր ամենամեծ ձեռքբերումն է: Բոլորն այսօր հավատում են, որ ընտրություններն իրական ընտրություններ են լինելու: Ցանկացած քաղաքական ուժ, երբ տեսնում է, որ ընտրություններն ընտրություն են, չի կարող չմասնակցել: Պարտավոր է մասնակցել, անգամ եթե կարող է չհաղթահարել անցողիկի շեմը»,- ասաց նա:
Ռուստամյանը հավելեց, որ այս ընտրությունները կարևոր և նախապատրաստական քայլ են դեպի ԱԺ ընտրություններ: