կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 12:05
Հասարակություն

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. ներկա էր նրա նախկին խորհրդականը

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. ներկա էր նրա նախկին խորհրդականը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել, որը, սակայն, տապալվեց։

Նախարարն ասուլիսի սկզբում ներկայացրեց առողջապահական ոլորտի ձեռքբերումները։

Ասուլիսին ներկա էր Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը: Նա խնդրեց լրագրողներին՝ իրեն տալ առաջին հարցը տալու իրավունքը։ Ի պատասխան Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նրան էլ հարցի իրավունք կտրվի:

Картинки по запросу արսեն թորոսյան թամամյան

«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- նշեց Թամամյանը, սակայն նախարարը նրան անպատասխան թողեց ու հեռացավ սենյակից։

Միջադեպից հետո Թամամյանը լրագրողներին ասաց. «Ես հիշում եմ մի դեպք էլ՝ մի նախագահ կար, որ սենց հեռացավ»։

Արսեն Թորոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել ասուլիսի տապալման մասին՝ նշելով. «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին»։  Նախարարը ֆեյսբուքյան գրառմանը կից ներկայացրել է նաև փաստաթուղթ։