|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Twitter-յան իր էջում դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Նա կոչ է արել Թրամփին բացահայտել ԱՄՆ-ում Green Card-ով բնակվող իրանցի կառավարական պաշտոնյաների բարեկամների անունները և բանկային հաշիվները:
«Պարոն Թրամփ, հրապարակեք ԱՄՆ-ում Green Card և բանկային հաշիվներ ունեցող իրանցի պաշտոնյաների բարեկամների անունները»,- գրել է Ահմադինեժադը:
Նշենք, որ Ահմադինեժադը դատական համակարգի ներկայիս ղեկավար Այաթոլլահ Սադիկ Լարիջանիին մեղադրել է կոռուպցիայի համար: Այդ առնչությամբ իրանական ԶԼՄ-ները ավելի շատ են սկսել հաղորդել այն մասին, որ կառավարությանը մոտ մի շարք անձինք գումար են հանում երկրից: