Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է Պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:
«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը:
Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ գիտեր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչև օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաև զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ԿԳ նախարարությունն անհավանական թվով տարկետումներ է «ընծայել», այդպես էլ հստակ չձևակերպելով, թե ինչու հենց տվյալ ուսանողները պետք է գիտությամբ զբաղվեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: