Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:
Հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են:
Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ : Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:
Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են: Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:
Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ : Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են:
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին: