|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 29-ին, ժամը 01:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 62 շենքի մոտակայքում արտաքին լուսավորության լարը պոկվել և կախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող բեռնատարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:
Էլեկտրական ցանցի աշխատակիցները հոսանքազրկել են տարածքը և փրկարարների հետ համատեղ հեռացրել էլեկտրական լարերը ճանապարհի երթևեկելի հատվածից: