Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սեվերինոյի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել գործընկերոջ կենսագրությունն ու մասնագիտական ձեռքբերումները՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ոլորտում:
Պաոլա Սեվերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի հաջողության գրավականն է համարել Կառավարության ծրագրում ներառված մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որն օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։
Հանդիպման ընթացքում Պաոլա Սեվերինոն ներկայացրել է Իտալիայի հակակոռուպցիոն ոլորտի փորձը, անցած ճանապարհը, այդ ճանապարհին ի հայտ եկած խնդիրներն ու ընդգծել, որ պայքարում դրական արդյունք արձանագրելու կարևոր երաշխիքներից է կայացած, անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգի առկայությունը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի տեսլականին, ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, ԵԱՀԿ-ի և Իտալիայի կողմից այդ աշխատանքներին աջակցելու հնարավորություններին և այլ հարցերի: