|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունիսի 18-ին ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում տարածել է հայտարարություն ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին: Տեղեկացնում ենք, որ առայսօր Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ ստացվել է թվով 28 հայտ, որից 14-ը` հասարակական կազմակերպություններից, և 14-ը` քաղաքացիներից:
Վերստին հիշեցնում ենք, որ Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը:
Եվս մեկ անգամ արձանագրելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանված ս/թ հունիսի 29-ը ներառյալ` հիշեցնում ենք, որ դրանք Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով: