Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն:
Դպրոցը հանդիսանում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվը սահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:
Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00:
Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 6-րդ մասնաշենք, հեռ.՝ 010 53 17 71:
Պահանջվող փաստաթղթեր`
1. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/,
2. Սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն,
3. Սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն,
4. 2 լուսանկար (3 x 4),
5. դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/: