|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 26-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. տեղում համապատասխան աշխատանքներ են իրականացրել Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության Ճառագայթաքիմիական և կենսաբանական մոնիթորինգի իրականացման բաժնի աշխատակիցները: