|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դոնալդ Թրամփը ԱՄՆ «ամենաչար» նախագահն է 1979-ից ի վեր, երբ ստեղծվեց Իրանի Իսլամական պետությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է ТАСС-ը:
«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր կառավարությունները Իրանի ժողովրդի թշնամին են եղել: Սակայն ներկայիս նախագահը, նախկինների համեմատ, ամենավատն է, ամենաանազնիվը և ամենաչարը»,- ասել է նա:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ իրենք լավ գիտեն` ինչ մտադրություններ ունի Վաշինգտոնն Իրանի հարցում: