Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի աղմկոտ սպանության գործով այսօրվա նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 11.50-ին ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Միաժամանակ «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ:
Վիրավորում ստացած տղամարդը փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին է: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ Նորատուսցի Հայկոյի սպանության գործով նիստերը մշտապես անցել են լարված մթնոլորտում: Այս գործով ամբաստանյալի աթոռին Նորատուսի բնակիչ Մեխակ Հարությունյանն է: