|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդելու կապակցությամբ մտահոգությունները նոր չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նրա խոսքով՝ փաստի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը դրական է և գործնական: «Այս առարկան, երբ ժամանակին ընդգրկվեց դպրոցներում պարտադիր ուսուցանվող առարկաների շարքում, եկեղեցին նախաձեռնող կողմերից մեկն էր և, բնականաբար, ջատագով է, որ դպրոցներում դասավանդվի եկեղեցու պատմություն: Միշտ էլ եղել է քննադատություն, թե դպրոցում կրոն է դասավանդվում, թեև մենք մեղավոր չենք, որ հայ եկեղեցու պատմությունը և հայ ժողովրդի պատմությունը մեկը մյուսից անբաժան իրողություններ են»,- ասաց տեր հայրը:
Նրա խոսքով՝ եկեղեցին միշտ պատրաստ է աջակցել այս առարկային՝ որքանով որ կտրվի հնարավորություն: