Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է երեխայի առևանգման դեպքի մասին, որը, նրա պնդմամբ, ոստիկանությունն անուշադրության է մատնել։
Պարզաբանենք, որ այս տարվա մայիսի 5-ին, ժամը 16.20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։ Ժամը 18.50-ին, քաղաքացուհի Մ.Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայից անհայտ անձն առևանգել է 2015 թ. ծնված իր թոռանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռք են բերվել փաստեր, որոնք վկայում են անհայտ անձի կողմից անչափահասին առանց վերջինիս դաստիարակությունն ու խնամքն իրականացնող մոր և տատի համաձայնության, նրանցից բաժանելու մասին։
14.05.2018 թ. նախապատաստված նյութերով որոշում է կայացվել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ուղակվել է Կենտրոնականի քննչական բաժին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հրահանգավորվել է ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ անչափահասին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։
Անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։
Անչափահասի մոր՝ ոստիկանության ծառայողների անգործության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրած դիմումը 14.05.2018 թ. վերահասցագրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ այս պահին էլ ուսումնասիրություն է իրականացվում ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափության վերաբերյալ։