Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց վերջինիս` զինծառայողների հիգիենիկ պարագաների վերաբերյալ հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե ծնողները չպետք է հիգիենիկ պարագաներ ուղարկեն ծառայության մեջ գտնվող իրենց զավակներին, քանի որ բանակը պետք է դա ապահովի:
Բաղդասարյանը մասնավորապես հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր պարագաներ կարող են ձեռք բերել, եւ որքանո՞վ է փոխվելու զինվորների սննդակարգը:
«ԶՈւ ԳՇ կողմից արվել են հավաստիացումներ, որ ի վիճակի են բավարարել զինվորների այն կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ»,- հայտարարեց վարչապետը եւ եւս մեկ անգամ վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ զինծառայողների ծնողները չպետք է պարագաներ ուղարկեն ծառայության մեջ գտնվող իրենց զավակներին, իսկ եթե լինեն դեպքեր, որ զորամասը չապահովի այդ պարագաների առկայությունը, նա խորհուրդ տվեց ծնողներին` դիմել մամուլին, կառավարությանը:
Փաշինյանը նշեց, որ կան խնդիրներզինծառայողների հագուստի որակի ու սննդի հետ կապված, եւ վստահեցրեց, որ պետք է լուծվեն այդ հարցերը: