|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Մաքսանենք ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով մայիսի 21-ին բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Մաշտոցի 43 հասցեի մոտակայքից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Գ.Գ.-ին: Նրա ձեռքին եղած ԱՄՆ-ից ուղարկված փաթեթի միջից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 փաթեթ՝ մոտ 60 գրամ և 66.4 գրամ կանաչավուն զանգվածով: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին