|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Լիլիթ Մակունցին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: