|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 15-ին պաշտպանության բանակի սպայական ակումբում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ՊԲ միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպայակազմն ու սերժանտական կառույցների ներկայացուցիչները:
Բանակի հրամանատարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող աշխատանքների շնորհիվ դրական արդյունքներն ակնհայտ են, դեռևս կան անելիքներ:
Զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներին ու դրանք ծնող պատճառներին անդրադարձել են նաև զորամասերի սերժանտական խորհուրդների նախագահներն ուԱՀՏԱ ոլորտի պատասխանատուները:
Հավաք-խորհրդակցության մասնակիցներին ուղղված եզրափակիչ խոսքում գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջադրված խնդիրները սահմանված կարգով կատարելու համար ներկաներին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: