|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ այսօր եղել է ԿԳՆ-ում, հանդիպել է նախարարության աշխատակիցների հետ: Նա նշեց, որ անելու է ամեն բան, որ արդարացնի մարդկանց հույսերը, և որ կրթության ոլորտի խնդիրները հետզհետե կլուծվեն: Նրա խոսքով` առաջնային խնդիրներից է Շիրակի պետական համալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը շտկելը: