|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը գրում է.
«1992 թվականի մայիսի 8-ին վաշտը մասնակցում է Շուշիի ազատագրման մարտական գործողությանը, ուժերի մի մասով` Հրանտ Մինասյանի (Իրան) 25 հոգանոց, Միքայել Մանուկյանի (Երևան) 25 հոգանոց և Գրիգոր Գրիգորյանի (Արարատ) 22 հոգանոց դասակները Շուշիի բերդի ուղղությամբ, Էջմիածինցիների 40 հոգանոց դասակը (հրամանատար Հայկ Աբրահամյան) փոքր Քիրսի ուղղությամբ, Արտաշատի 30 հոգանոց դասակը (հրամանատար Պավլիկ Գյուրջյան) Քարին Տակ - Շուշի ուղղությամբ (ոչնչացվեց թշնամու Կարմիր քերծի, Նաբիլարի և Տիսկանց քերծի հենակետերը, որի արդյունքում Շուշի - Լաչին ճանապարհի վերահսկվում էր հայկական ուժերի կողմից), իսկ Ժիրայր ՍեՖիլյանի ընդհանուր հրամանատարությամբ գործող` Արամ Մանուչարյանի, Գրիգոր Սարգսյանի (Լիբանան), Ալբերտ Ալավերդյանի (Հրազդան), Ապրես Զոհրաբյանի դասակներից կազմված 150 հոգանոց հիմնական ուժերը խնդիր են ստանում շրջանցել Շուշին և Զարիսլուն, դուրս գալ Լիսագոր և փակել Շուշի – Լաչին ճանապարհը՝ թշնամու օգնական ուժերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Վաշտի հիմնական ուժերին հաջողվում է ճանապարհը փակել Զարիսլու գյուղի մատույցներում և մարտի մեջ մտնելով թշնամու գերկշռող ուժերի հետ, կասեցնում է նրանց առաջխաղացումը և հասցնում նրանց կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ»: