Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև հանդիպումը ԱԺ-ում: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն ունի նախատրամադրվածություն` չխոչընդոտել ժողովրդի թեկնածուի ընտրության պրոցեսին: Նշենք, որ վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի 53 ձայն, ինչը նշանակում է, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին: Լրագրողների հարցին, արդյո՞ք կքվեարկեն ՀՀԿ-ականները իր օգտին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե ՀՀԿ խմբակցությունն ունի դրական նախատրամադրվածություն, ուրեմն կարող են լինել պայմանավորվածություններ հետագայում:
Մտավախությանը, թե ՀՀԿ-ն կարող է նաև բոյկոտել վարչապետի ընտրությունը, դրանով չեղարկելով վարչապետի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀԿ խմբակցության տրամադրվածությունը այդպիսին չէ: Սպասվում է ևս մեկ հանդիպում ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Նիկոլ Փաշինյանի միջև, հավանաբար վաղը:
Փաշինյանը նշեց, որ ողջունում է Ծառուկյանի որոշումը` աջակցել իր թեկնածությանը: