|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքական Haberler կայքն ուշադիր հետևում է Հայստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Մի քանի օր առաջ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանն անդրադարձած կայքն անդրադարձել է նաև երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցին:
Կայքը նշում է, որ ցուցարարները խմբվել են նախագահական նստավայրի դիմաց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: «Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ապահովության միջոցներ է կիրառում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներից պահանջել է ձևավորել իրենց պահանջները ներկայացնող խումբ, սակայն ցուցարարները հրաժարվել են»,- գրել է կայքը:
Կայքը հիշեցնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի առաջին ցույցը տեղի էր ունեցել Ազատության հրապարակում հունիսի 19-ին: