|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ «Փաստինֆո»-ի՝ մարտի 28-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել և հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի մոտ 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչից հետո երկուսով ծեծել են իրեն, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան:
Մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տիգրանը 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: