|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Մարտի 27-ին` ժամը 11:06-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշով ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշով և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշով ավտոմեքենաներին։